Համարը 
N 536
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.11.28/29(38)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.10.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.10.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
13.05.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հոկտեմբերի 2006թ.

N 536

ք.Ստեփանակերտ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սահմանել, որ գործող պայմանագրերը գրանցվում են գրանցամատյանում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» թիվ 122 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված 1 

ԼՂՀ կառավարության

«31» հոկտեմբերի 2006թ.

թիվ 536 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է աշխատողի և գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագրերի, իսկ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանների (որոշում, կարգադրություն, հրաման) (այսուհետ` պայմանագիր) գրանցման, գրանցամատյանի վարման և պահպանման կարգը:

2. Աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման պայմանագրերը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի լուծումը գրանցվում է գրանցամատյանում:

3. Գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են գործատուի կնիքով կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ:

4. Գրանցամատյանի վարումը և պահպանումն իրականացվում է գործատուի ներկայացուցչի կողմից:

Գրանցամատյանը պահվում է գործատուի կենտրոնական գրասենյակում (գործունեության իրականացման վայրում):

5. Իրավաբանական անձի կողմից ստեղծված ներկայացուցչություններում և մասնաճյուղերում պահվում են գործատուի կողմից վավերացված գրանցամատյանից քաղվածքը և պայմանագրերի պատճենները` ներկայացուցչություններում և մասնաճյուղերում աշխատողների մասով:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Պայմանագիրը կնքելուց հետո նույն օրը այն գործատուի կամ գործատուի լիազորած անձի կողմից թվագրվում և գրանցվում է գրանցամատյանում:

7. Պայմանագրի գրանցման փաստը հավաստվում է փաստաթղթի օրինակների վրա գործատուի կողմից դրվող հետևյալ մակագրությամբ`

«Պայմանագիրը գրանցված է», տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գրանցման համարը, գործատուի կամ գործատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը:

8. Յուրաքանչյուր աշխատողի մասին տեղեկությունները գրանցամատյանում գրանցվում են առանձին էջում:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրի լուծումը գրանցվում են գրանցամատյանում գրանցման համար նախատեսված կարգով` թվագրված ենթահամարակալմամբ:

10. Պայմանագրում փոփոխությունները և լրացումները գրանցելու փաստը հավաստվում է սույն կարգի 7-րդ կետին համապատասխան:

11. Պայմանագրի լուծումը գրանցվում է` օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

 

IV. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Պայմանագրերը գրանցվում են դրանք կնքելու (ստորագրելու) ժամանակագրական հերթականությամբ:

13. Գրանցամատյանում լրացվում են`

ա) էջի վերևի մասում` աշխատողի անունը, ազգանունը (պայմանագրում հայրանվան առկայության դեպքում` նաև հայրանունը),

բ) 1-ին սյունակում` պայմանագրի գրանցման հերթական համարը,

գ) 2-րդ սյունակում` պայմանագրի (աշխատանքային պայմանագիր, հրաման, կարգադրություն, որոշում) համարը և կնքելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

դ) 3-րդ սյունակում` աշխատանքի վայրը (կազմակերպության կառուցվածքային և առանձնացած ստորաբաժանումների անվանումները, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը),

ե) 4-րդ սյունակում` պայմանագրի գործողության ժամկետը,

զ) 5-րդ սյունակում` նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

է) 6-րդ սյունակում` պայմանագրի լուծման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

ը) 7-րդ սյունակում` գործատուի կամ նրա լիազորած անձի ստորագրությունը:

 

V. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

14. Գրանցամատյանում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է գործատուի կամ գործատուի ներկայացուցչի կողմից` գրանցամատյանի սխալ կամ ոչ ճիշտ գրառումները վերցնելով փակագծերի մեջ և հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ճիշտ գրառման կողքին դրվում է գործատուի կնիքը կամ գործատուի ներկայացուցչի ստորագրությունը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2 

ԼՂՀ կառավարության

«31» հոկտեմբերի 2006թ.

թիվ 536 որոշման

 

 

 

Ձև

(կազմը)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________________

              (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ

______________________________________________________________

                գործատուի անունը, ազգանունը, բնակության վայրը)

                                ______________________________________________

                                                                        (կազմակերպության պետական գրանցման համարը)

                               _______________________________________________

                                                                         (հարկ վճարողի հաշվառման համարը)

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

 

 

Սկսված է ________________200 թ.

 

Ավարտված է ________________200 թ.

Գործատու

_______________________________

    (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

քաղաք _________________

 

 

 

Աշխատողի ազգանունը, անունը (հայրանունը) __________________________________

 

1

2

3

4

5

6

7

Գրանցման հերթական համարը

Պայմանագրի տեսակը (աշխատանքային պայմանագիր, հրաման, որոշում, կարգադրություն), համարը և կնքելու (ստորագրելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Աշխատանքի վայրը (կազմակերպության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների անվանումները, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը)

Պայմանագրի գործողության ժամկետը

Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Պայմանագրի լուծման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Գործատուի կամ գործատուի լիազորած անձի ստորագրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան