Համարը 
N 21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.28/05(462)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
26.01.2022
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.03.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2022 թվականի հունվարի 26-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 21-Ն

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի մարտի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2007 թվականի օգոստոսի 23-ի թիվ 140 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ 375000, քաղաք Ստեփանակերտ, Կնունյանցների 2:».

2) Ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի 6.1-ին ենթակետը.

3) 22-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ ենթակետեր.

«1.1) գիտակրթական ոլորտում՝

ա. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգի վերաբերյալ.

բ. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածության վերաբերյալ.

գ. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի վերաբերյալ.

դ. Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

ե. վերապատրաստողներից ստանում է տեղեկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

զ. վարում է վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողներին տրվող վկայականների և տեղեկանքների հաշվառման մատյանը.

է. Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ քաղաքացիական ծառայողների մեկ տարուց ավելի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.

ը. Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.

թ. իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.

ժ. իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

1.2) Արտաքին կապերի ոլորտում՝

ա. իրականացնում է օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրությունը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

բ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ.

գ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.

դ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունները հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ.

ե. իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».

4) 23-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետ.

«2.1) Համակարգչային ծրագրերի ոլորտում՝

ա. իրականացնում է Աշխատակազմում գործող բոլոր համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների և տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների տեղաբաշխման և շահագործման աշխատանքները.

բ. կազմակերպում է Աշխատակազմում գործող կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների զարգացման և ընդլայնման շրջանակներում նոր սարքավորումների, ծրագրային միջոցների ընտրության և ձեռքբերման աշխատանքները.

գ. իրականացնում է Աշխատակազմում նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկման, կարգաբերման և ներդրման աշխատանքները.

դ. իրականացնում է Աշխատակազմի աշխատողների՝ կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերի և կանոնների ուսուցման աշխատանքները.

ե. իրականացնում է Աշխատակազմի համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանման աշխատանքները.

զ. իրականացնում է Աշխատակազմում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աշխատունակության պարբերաբար թեստավորումը և արդյունքների վերլուծությունը.

է. իրականացնում է Աշխատակազմում տեղեկատվական միջազգային համակարգերի օգտագործման նոր կետերի ստեղծման և սպասարկման, էլեկտրոնային փոստի հասանելիության անընդհատության կազմակերպման աշխատանքները.

ը. իրականացնում է խորհրդի տեղային ցանցի կառավարումը, IP հասցեների կարգաբերման աշխատանքները.

թ. իրականացնում է «Մարդկային ռեսուրսներին կառավարման տեղեկատվական համակարգ»-ի կենտրոնական սերվերի տվյալների բազայի շահագործման աշխատանքները.

ժ. իրականացնում է տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ պաշտպանության և անվտանգության ապահովման աշխատանքները.

ժա. իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».

5) Ուժը կորցրած ճանաչել 23.1.-ին կետը:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

              

2022 թվականի հունվարի 26

ք. Ստեփանակերտ