ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ՆՀ-13-Ն ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 17-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերակազմակերպել՝ միացնելով Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մարտի 13-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչությունը և անասնաբուժական և անասնապահական պետական տեսչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպելու մասին» ՆՀ-13-Ն հրամանագիրը:
3. Արցախի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. ապրիլի 12
Ստեփանակերտ
ՆՀ-659-Ն |
|