ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ՆՀ-2754-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-2754-Ն հրամանագրի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել հանձնաժողով` լիազորված մարմինների` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչների ներգրավմամբ:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. մարտի 24
Ստեփանակերտ
ՆՀ-570-Ն |
|