ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2022 թվականի մարտի 15
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 47-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 18 -Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2006 թվականի մայիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 47-Ա հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) «ՀՀՇՆ II-8.04.01-97 Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ՀՀՇՆ 21-01-2014 Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն»,
2) «ՍՆիՊ 2.08.01-89 Բնակելի շենքեր» պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ՀՀՇՆ 31-01-2014 Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր»,
3) «ՍՆիՊ 2.04.01-85 Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ՀՀՇՆ 40-01.01-2014 Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում»,
4) լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
«ՇՆՁ IV-12.101-04 «Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
| |
|
|
2022 թվականի մարտի 15
ք. Ստեփանակերտ |
|