Համարը 
ՀՕ-7-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.04.08/09(466)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.03.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.04.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 6-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

մարտի 30-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասում «23 տարին» բառերը փոխարինել «26 տարին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում «23 տարեկան» բառերը փոխարինել «26 տարեկան» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «` հինգ տարվա ընթացքում,» բառերը և երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «արժեքը» բառից հետո լրացնել «կամ զինծառայողի անձնական գործակիցը» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 55-րդ հոդվածում`

1) 12-րդ մասում «2020 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ը» բառերով, «կարող է վերսկսվել» բառերը փոխարինել «վերսկսվում է» բառերով, իսկ «2021 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը՝ «2022 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մաս.

«15. Եթե անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառելու մասին՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասում նշված հանձնաժողովի որոշումը, ապա նրան վճարվում են նաև կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի գումարները, սակայն ոչ ավելի վաղ, քան 2020 թվականի հոկտեմբերի 1-ից:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի, որի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի տեսակը հաշմանդամության զինվորական կենսաթոշակի փոխելու դիմումը մերժվել է զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո սահմանելու (որոշելու) հիմքով, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է (կենսաթոշակի տեսակը փոխվում է)՝

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը.

2) դիմելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2022թ. ապրիլի 1

Ստեփանակերտ

ՀՕ-7-Ն