ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻՆԻՄՈՒՄԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել որսորդական մինիմումի կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
ապրիլի 11-ի N 385-Ն որոշման |
ԿԱՐԳ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՄԻՆԻՄՈՒՄԻ
1. ՈՐՍԻ ՄԻՆԻՄՈՒՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են որսորդության մինիմումի պահանջներ, որոնք ներառում են՝ որսի անվտանգության տեխնիկայի, որսորդական զենքի հետ վարվելու կանոնների և որսի կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ սիրողական որսի համար մշակված անհրաժեշտ գիտելիքների ամբողջություն:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են Արցախի Հանրապետության այն քաղաքացիների վրա, որոնց 18 տարին լրացած է, ովքեր «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքով սահմանված կարգով հանձնել են տվյալ որսորդական մինիմումը՝ տեղեկացման և գիտելիքների ստուգմամբ ու տրամադրվել որսով զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (այսուհետ՝ որսորդական միասնական վկայական):
3. Ըստ սույն մինիմումի պահանջների՝ տեղեկացումը, որսորդության ոլորտում գիտելիքների ստուգումն ու որսորդական միասնական վկայականի տրամադրումն իրականացվում է քննության կազմակերպմամբ և անցկացմամբ լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ հարցազրույց իրականացնելու միջոցով:
2. ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Որս իրականացնելիս չի թույլատրվում կրակել՝
1) մարդկանց ուղղությամբ, ինչպես նաև այն դեպքում, երբ արկը կարող է անցնել նրանցից ավելի քան 15 մետր հեռավորության վրա.
2) ոչ պարզ տեսանելի նշակետի ուղղությամբ.
3) այն դեպքերում, եթե որսորդը չի տեսնում կամ չգիտի արկի կանգառման տեղը՝ հաշվի առնելով արկի թռիչքի հեռավորությունն ու անդրադարձի հնարավորությունը:
5. Որսի իրականացման ժամանակ չի թույլատրվում լքել այն վայրերը, որոնք նախապես որոշված են որսի անցկացման համար պատասխանատու անձի կողմից՝ առանց այդ անձի բանավոր թույլտվության:
6. Չի թույլատրվում որս իրականացնել ալկոհոլի և (կամ) թմրադեղերի ազդեցության տակ:
7. Վիրավոր կենդանուն մոտենալիս անհրաժեշտ է հատուկ զգուշություն ցուցաբերել՝ հաշվի առնելով նրա վտանգավորության աստիճանը:
8. Անհայտ պատճառներով սատկած կենդանիների հայտնաբերման դեպքում որսորդին չի թույլատրվում դրանց ձեռք տալ և օգտագործել սննդի մեջ:
9. Սատկած կենդանու դիակ հայտնաբերելիս որսորդն անմիջապես այդ մասին տեղեկացնում է որսորդության վայրի անասնաբուժական ծառայությանը կամ համայնքը սպասարկող անասնաբույժին (այսուհետ` անասնաբույժ): Կենդանու դիակի թաղումը կատարվում է անասնաբույժի ներկայությամբ և ցուցումներով` ապահովելով հակաանասնահամաճարակային կանոնների պահպանումը:
10. Որսորդը պետք է ունենա տեղանքում կողմնորոշվելու հմտություններ:
11. Որսորդը պետք է ձգտի կատարելագործել և ընդլայնել իր անվտանգության գիտելիքները որսորդության իրականացման ժամանակ, այդ թվում՝ որսորդական զենքի հետ անվտանգ վարվելու, տեղաշարժվելու, կողմնորոշվելու, որսահանդակներում հանգստի վայրեր սարքելու հմտությունները՝ նկատի ունենալով, որ իր անձնական գիտելիքներից, հմտություններից և փորձառությունից է կախված ինչպես իր, այնպես էլ իրեն շրջապատող մարդկանց կյանքն ու առողջությունը:
3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՐՍՈՐԴՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԻՍ
12. Որսորդական հրազենի հետ վարվելիս անհրաժեշտ է՝
1) որսորդական հրազենի հետ միշտ վարվել այնպես, կարծես այն լիցքավորված է և պատրաստ է կրակելուն.
2) պահպանել որսորդական հրազենի անձնագրում (շահագործման հրահանգներում) շարադրված անվտանգության պահանջները և շահագործման առանձնահատկությունները.
3) կրակոցից առաջ և հետո ստուգել օտար մարմինների առկայությունը փողերում և անհրաժեշտության դեպքում դրանք հեռացնել.
4) որսորդական հրազենի խափանման դեպքում բացել հրազենի փակաղակը ոչ շուտ, քան 5 վայրկյան անց:
13. Որսորդական հրազենի հետ վարվելիս չի թույլատրվում՝
1) պահել հրազենը մարդկանց ուղղությամբ.
2) լրացնել կամ հրել փամփուշտն ուժով.
3) միաժամանակ կրակել որսորդական հրազենի երկու փողերից.
4) կիրառել փամփուշտներ, որոնք նախատեսված չեն տվյալ մոդելի որսորդական հրազենից կրակելու համար.
5) օգտագործել անսարք փամփուշտներ, պիտանելիության ժամկետը լրացած փամփուշտներ կամ փամփուշտներ, որոնք համալրված են այնպիսի առարկաներով, որոնք նախատեսված չեն տվյալ տեսակի որսորդական հրազենի մեջ որպես խոցող տարրեր օգտագործելու համար.
6) ինքնուրույն կատարել որսորդական հրազենի հիմնական հանգույցների և մեխանիզմների (կափարիչ, թմբուկ, շրջանակ) վերանորոգում, դրանցում կատարել կառուցվածքային փոփոխություններ:
14. Տվյալ անվտանգության պահանջները համարվում են որպես կանոններ:
15. Որսորդական օդաճնշիչ զենքով ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով վարվելիս խորհուրդ է տրվում անմիջապես նման զենքի մեջ օգտագործվող գազի բալոնի փոխարինումից առաջ՝ կրակահերթ իրականացնելով սպառել բալոնում մնացած գազը:
16. Որսորդական սառը շեղբավոր զենքի հետ վարվելիս արգելվում է օգտագործել այնպիսի զենք, եթե դրա շեղբերը ամուր ամրացված չեն բռնակներին:
4. ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Որսորդը պետք է ձգտի կատարելագործել որսի կենդանիների վերաբերյալ ունեցած իր գիտելիքները, այդ թվում՝ տարվա տարբեր եղանակներին դրանց արտաքին տեսքի առանձնահատկությունները, արուների և էգերի, մատղաշ կենդանիների և հասուն կենդանիների տարբերակիչ գծերը, դրանց անատոմիկ առանձնահատկությունները, որպեսզի կարողանա տարբերակել որսի ռեսուրսի օգտագործման ռեսուրսներն ըստ սեռի և տարիքի, դրանք տարբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի կենդանիների ցանկում գրանցված կաթնասուններից և (կամ) թռչուններից, ինչպես նաև կանխել որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտների վնասումը:
18. Որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանում է լիազորված մարմինը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |