ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 662-Ն ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների իրականացման կարգը և սակագները հաստատելու, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների օգտագործման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար արտաբյուջետային հաշիվ բացելու մասին» N 662-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4.1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«4.1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների անդամները (ծնող, ամուսին, երեխա), ինչպես նաև Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքների, այդ թվում` Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի և Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածների ու Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Աղավնո համայնքների բնակիչները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատվում են նոտարի կողմից մատուցվող՝ սույն որոշմամբ սահմանված վճարովի ծառայությունների համար վճարումներ կատարելու պարտավորությունից:».
2) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 7-րդ և 11-րդ կետերում «ֆինանսների» բառը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով:
2. Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N 675-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների անդամներին (ծնող, ամուսին, երեխա), ինչպես նաև Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքների, այդ թվում` Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի և Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածների ու Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Աղավնո համայնքների բնակիչներին մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ազատել հետևյալ պետական տուրքերի վճարումներից՝».
2) որոշման 2-րդ և 3-րդ կետերում «ֆինանսների» բառը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |