ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի
N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգը և պայմանները սահմանելու և Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 199-Ն որոշմամբ սահմանված կարգի՝
1) 2-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «հյուրանոցներ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հյուրանոցային տնտեսության օբյեկտներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«4) ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված անձ կամ ընտանիք՝ այն անձը կամ ընտանիքը, որի միջին ամսական տնօրինվող եկամուտը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով, չի գերազանցում 65 000 ՀՀ դրամը։».
3) 8-րդ կետում «սահմանվում են հետևյալ չափերով վարձավճարներ.» բառերը փոխարինել «սահմանվում են ամսական վարձավճարներ հետևյալ չափերով՝» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |