Համարը 
N 837-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.07.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2022թ.

N 837-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 2-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը, տրանսպորտային միջոցի պետական հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Արցախի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը, Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների ծառայողական տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 817-Ն որոշմամբ սահմանված N 12 հավելվածի աղյուսակի 1-ին կետի «009LL90» բառը հանել և 6-րդ կետում «001ՕՏ90» բառից հետո լրացնել «009LL90» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2022 թվական: