Համարը 
N 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.16/13(470)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
11.05.2022
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2022 թվականի մայիսի 11-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 53-Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 13-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի թիվ 57Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 53-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 34-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«34. Արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում է՝

1) 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածի համար՝ մինչև 5 մեգավատտ (ներառյալ) տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.

2) սույն կարգի 37-րդ կետով նախատեսված դեպքում.

3) համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ մինչև 1 մեգավատտ (ներառյալ) տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար։».

2) 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«35. Սույն կարգի 34-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում է առանց գումարային հզորության սահմանափակման, իսկ 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 26-ի N 18-Ն որոշմամբ սահմանված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում այդ կայանների գումարային հզորությունը գերազանցում է 10 մեգավատտը։».

3) 38-րդ կետում «Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ)» բառերը փոխարինել «Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ)» բառերով.

4) 39-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«39. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի սույն կարգի 35-րդ կետով սահմանված գումարային հզորության սահմանաչափի գերազանցման, հայտերը ուսումնասիրվում, քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության և սահմանված սահմանաչափի շրջանակում։».

5) N 2 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում և 3-րդ կետի 3-րդ ենթակետում «հայտարարություն մամուլում՝ Արցախի Հանրապետությունում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթում» բառերը փոխարինել «հայտարարություն Արցախի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցներով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

 

 

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

       

2022 թվականի մայիսի 11

ք. Ստեփանակերտ