Համարը 
ՀՕ-14-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.16/13(470)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.04.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

ապրիլի 28-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքում (այսուհետ` Օրենք)՝

1) Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից «քաղաքացիական» բառից առաջ, 3.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 8-րդ մասերից, 18-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերությունից «օրենքով» բառից առաջ, 3.1-ին հոդվածի 7-րդ մասից, 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետից, 9.7-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից, 18-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունից «օրենքի» բառից առաջ և 7-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից «օրենքին» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

2) «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «դրոշմապիտակ» հասկացությունից հանել «ապրանքի համառոտ անվանումը,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 9.1-ին հոդվածում`

1) 2.1-ին մասում «կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «անձինք» բառով և դրա համապատասխան հոլովաձևով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-2.6-րդ մասեր.

«2.2. Սույն օրենքի իմաստով՝ Արցախի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող են համարվում նաև դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներն այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2.3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2.3. Մանրածախ առևտրի ոլորտում դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներ օտարող անձինք դրոշմավորման պարտավորություն չեն կրում, եթե այդ ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը) կատարվում է օտարման պահին, կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ:

2.4. Կազմակերպությունների (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների) կամ անհատ ձեռնարկատերերի պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է պատվիրատուն:

2.5. Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է այդ ապրանքներն արտադրողը կամ շշալցնողը կամ այլ կերպ տարայավորողը (փաթեթավորողը):

2.6. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչև սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն:»:

 

Հոդված 4. Օրենքի 9.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով.

2) 3-րդ մասում «0405,» թվից հետո լրացնել «0406,» թիվը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305 և 3401 ծածկագրերին դասվող` մինչև 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները) ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:

 

Հոդված 5. Օրենքի 9.4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով.

«Սույն մասի կիրառման առումով դրոշմավորումը կատարվում է Արցախի Հանրապետության տարածքում արտադրված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված) դրոշմավորման ենթակա ապրանքի միավորի վրա, բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով սահմանված դեպքի:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասեր.

«1.1. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա և ոչ ենթակա ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումն իրականացվում է միայն դրոշմավորման ենթակա ապրանքի մասով` սույն հոդվածի և սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն:

1.2. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մեկից ավելի ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումն իրականացվում է յուրաքանչյուր դրոշմավորման ենթակա ապրանքի մասով առանձին` սույն հոդվածի և սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն, բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով սահմանված դեպքի:

 1.3. ԱՏԳ ԱԱ 0207 և 0210 ծածկագրերին դասվող՝ ընտանի թռչունների պաղեցված կամ սառեցված մսի դրոշմավորումը կարող է իրականացվել յուրաքանչյուր արկղի համար:»:

 

Հոդված 6. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին և 9.6-րդ հոդվածի 1-ին մասերից հանել «վերադաս» բառը:

 

Հոդված 7. Օրենքի 9.7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային մարմին մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ:».

2) 3-րդ, 4-րդ մասերում և 6-րդ մասի առաջին պարբերությունում «վնասված դրոշմապիտակներ» բառերի հոլովաձևերից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված դրոշմապիտակների)» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«8. Սույն օրենքի իմաստով խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում սույն օրենքի 9.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված վերջին հաշվետվությունում նշված՝ օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը:»:

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «եթե» բառից հետո լրացնել «դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը և (կամ)» բառերը:

 

Հոդված 9. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. մայիսի 12

Ստեփանակերտ

ՀՕ-14-Ն