Համարը 
N 534-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.30/14(471)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.05.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է նաև մինչև որոշումն ուժի մեջ մտնելը դատարանի վճռով սնանկ ճանաչված և ավարտված գործերով գործատուների դրոշմանիշային վճարների նկատմամբ

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի
N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2022թ.

N 534-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 463-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 2.2-րդ կետում «միջգերատեսչական» բառը փոխարինել «հանրապետական» բառով.

2) որոշմամբ սահմանված N 3 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 6-րդ ենթակետում «ձևի» բառից հետո լրացնել «, կամ զինվորական գրքույկը՝ տվյալ տարում զինծառայողի զորացրված լինելու դեպքում» բառերը,

բ. 2-րդ կետի 8-րդ ենթակետում «ա» պարբերության «դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող» բառերով, իսկ «բ» պարբերությունում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Տեղեկանքն ստանալու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված յուրաքանչյուր անձ հարկային մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանք՝ դրոշմանիշային վճարներն աշխատողի եկամուտներից պահված լինելու վերաբերյալ (բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված՝ հարկային գործակալ չհամարվող անձանցից եկամուտներ ստացող, ինչպես նաև նույն մասի 3-րդ կետում նշված անձանց):»,

գ. 4-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը,

դ. N 4 ձևից հանել «, իսկ վերադարձման ենթակա է

_____________________

(թվերով և տառերով)

դրամ» բառերը.

 

3) որոշմամբ սահմանված N 4 հավելվածի՝

ա. 3-րդ և 9-րդ կետերից հանել «դատական ակտերի» բառերը,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«7. Սույն կարգի 3-6-րդ կետերում նշված ցուցակները հարկային մարմնի կողմից հիմնադրամին կարող են տրամադրվել ընդարձակ նշման լեզվի (XML) ձևաչափով՝ ներառելով սույն կարգի N 1 ձևում սահմանված տվյալները:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1-ին կետ.

«9.1. Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման վերաբերյալ տվյալները հարկային մարմնի կողմից ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարների մասով հարկային մարմինը նույն ժամկետում գանձապետարան է ներկայացնում դրոշմանիշային վճարները հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական։ Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը հիմնադրամին ֆիզիկական անձանց ցուցակներ չի տրամադրում:»,

դ. 10-րդ կետում «վճարված» բառից առաջ լրացնել «(բացառությամբ սույն կարգի 9.1-ին կետի)» բառերը.

4) որոշմամբ սահմանված N 5 հավելվածի ԴՎ N 3 ձևում «ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է նաև մինչև որոշումն ուժի մեջ մտնելը դատարանի վճռով սնանկ ճանաչված և ավարտված գործերով գործատուների դրոշմանիշային վճարների նկատմամբ:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ