Համարը 
ՀՕ-16-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.16/13(470)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.04.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

ապրիլի 28-ին

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գնումների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից» բառերը փոխարինել «Քաղաքացիական օրենսգրքից» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`

1) որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե`

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

բ. գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ,

գ. որպես ընտրված մասնակից հրաժարվել է պայմանագիր կնքելուց,

դ. օրենքով նախատեսված կարգով նրա առնչությամբ կայացվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,

ե. երբ առկա է սույն մասի 3-րդ կետով նախատեսված հանգամանքը:»:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում «տասնապատիկը» բառը փոխարինել «քսանապատիկը» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) գնային առաջարկը.»:

 

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում՝

ա. 2-րդ կետի «հրավերի մեջ:» բառերը փոխարինել «հրավերի մեջ, կամ» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3) տեղական արտադրող համարվող մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Տեղական արտադրողի հիմնական չափորոշիչները և նախապատվություն տալու պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի կողմից 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելիս գնային առաջարկների համեմատումն իրականացվում է՝ ներառյալ Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք անուղղակի հարկերի գումարների հաշվարկը:»:

 

Հոդված 6. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ Օրենքի 51-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. մայիսի 12

Ստեփանակերտ

ՀՕ-16-Ն