ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
ապրիլի 28-ին |
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդված.
|
«Հոդված 42.1. |
Կատարողական վարույթի առանձնահատկությունները ռազմական դրության պայմաններում |
Ռազմական դրության պայմաններում կատարողական վարույթի հետ կապված գործողություններն իրականացվում են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված առանձնահատկությունների շրջանակներում և ծավալով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. մայիսի 12
Ստեփանակերտ
ՀՕ-18-Ն |
|