ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
մայիսի 20-ին |
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է հավելյալ մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և պայմանները, որոնց դիմաց գանձվող՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափերով վճարներն ուղղվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «արտաբյուջետային ֆոնդի և» բառերը:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. մայիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-23-Ն |
|