Համարը 
N 491-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.16/13(470)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.05.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2022թ.

N 491-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի

N 187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 25-ի «Հավատարմագրման ազգային մարմին ստեղծելու, Արցախի Հանրապետության հավատարմագրման լիազորված մարմին ճանաչելու, հավատարմագրման ազգային մարմնի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 700 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 187-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «օրենքի» բառից առաջ «Արցախի Հանրապետության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.

2) որոշման 2-րդ կետում «էկոնոմիկայի և գյուղատնտեսության» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով.

3) որոշման 3-րդ կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

4) որոշման 4-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 1-ին կետում «օրենքի» բառից առաջ «Արցախի Հանրապետության» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

մայիսի 3-ի N 491-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կառավարության 2019 թվականի

մարտի 25-ի N 187-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ (ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ)

 

Վահրամ Բաղդասարյան

Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

(խորհրդի նախագահ)

Անդրանիկ Գասպարյան

Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վիլեն Ավետիսյան

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի

տեղակալ

Օֆելյա Գրիգորյան

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ

առևտրային կազմակերպության տնօրեն

Սերգեյ Բաբայան

«Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Սերգեյ Հարությունյան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության «Արցախ» մասնաճյուղի տնօրեն

Աիդա Թորոսյան

«Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ

Անյուտա Սարգսյան

«Արցախի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Քրիստինա Սարգսյան

Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների և սակագների բաժնի պետ (խորհրդի քարտուղար)»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ