Համարը 
N 26
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.02.09/05(14)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.01.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" հունվարի 2006թ.

N 26

ք.Ստեփանակերտ

 

Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման

և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին

 

Համաձայն «Հարկերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 02.05.22 N 489-Ն)

1. Սահմանել անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006թ. փետրվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«24» հունվարի 2006թ.

թիվ 26 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների

հաշվառման և հաշվառումից հանելու

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը:

(1-ին կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

2. Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի հետևյալ դեպքերում՝

ա/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.

բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի 1 000 000 ՀՀ դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու կամ պարտատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.

գ/ անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման կամ պետական հաշվառումից հանման դեպքում:

(2-րդ կետը փոփ., լրաց. 02.05.22 N 489-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարողական վարույթն ավարտելու մասին ընդունված որոշումը և 2-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում՝ պետական գրանցամատյանից կատարված քաղվածքն ստանալուց հետո Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի և հարկային ծառայության յուրաքանչյուր հաշվառման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից բացվում են անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտեր:

(3-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

4. Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտի ձևը և վարման կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով:

(4-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

5. Սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հարկ վճարողի անձնական հաշվի քարտերից անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հանվում են, քարտերի վարումը դադարեցվում է և վարվում են միայն անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտեր:

(5-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

6. Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում անհուսալի համարվող հարկային պարտավորությունների քարտերի և հարկ վճարողի անձնական հաշվի քարտերի վարումը կատարվում է զուգահեռ:

7. Չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարվելու ժամկետի սկիզբ է համարվում սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքում՝ կատարողական վարույթներն ավարտելու մասին որոշումների ընդունման օրը, իսկ 2-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում՝ պետական գրանցամատյանում կատարված գրառման օրը:

 

2. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՄԲ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ

ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

8. Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտերում գրանցվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նաև անձնագրային տվյալները, անհուսալի համարվող հարկային պարտավորությունների չափը՝ ըստ հարկատեսակների, պարտավորության առաջացման ժամանակաշրջանը, չկատարված հարկային պարտավորությունն անհուսալի համարելու մասին հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընդունված որոշման կամ պետական գրանցամատյանում կատարված գրառման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, նշված պարտավորությունների գանձման ուղղությամբ իրականացված միջոցառումների համառոտ նկարագրությունը:

(8-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

9.  Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվառման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից իրենց լիազորությունների սահմանում եռամսյակային պարբերականությամբ միջոցառումներ են ձեռնարկվում հարկ վճարողի և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

(9-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

10. Միջոցառումների արդյունքում հարկ վճարողի և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն կատարողական թերթն ուղարկում է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ավարտված կատարողական վարույթները վերսկսելու նպատակով:

(10-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

11. Սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում, եթե տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորության գումարը գերազանցում է 1 000 000 ՀՀ դրամը, ապա դադարեցվում է առանձին հաշվառումը և Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան:

(11-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

12. Միջոցառումների արդյունքում դատարանի վճռով սնանկ ճանաչված և գործունեության դադարման պետական գրանցում ստացած կամ պետական հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ և նրա գույքի գտնվելու վայրի, գույք կամ այլ ակտիվներ ունենալու վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն օրենքով սահմանված կարգով հայցեր է ներկայացնում դատարան՝ հարկային պարտավորությունները բռնագանձելու նպատակով, միաժամանակ միջնորդելով դատարանին՝ արգելանք դնել պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա:

(12-րդ կետը փոփ., լրաց. 02.05.22 N 489-Ն)

 

3. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՄԲ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ

ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

 

13. Եթե Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից անհուսալի համարվող հարկային պարտավորությունները գանձելու ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում նոր կատարողական կամ դատական վարույթներ են հարուցվում, չգանձված պարտավորությունների դադարման համար սահմանված 5 տարի ժամկետի հաշվարկը շարունակվում է հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշման կամ դատարանի կողմից վճռի ընդունման օրվանից: Հարուցված կատարողական կամ դատական վարույթի ժամանակաշրջանը չգանձված պարտավորությունների դադարման համար սահմանված 5 տարի ժամկետի մեջ չի հաշվարկվում:

(13-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

14. Եթե հարուցված կատարողական վարույթների ընթացքում անհուսալի համարվող հարկային պարտավորությունը բռնագանձվում է ամբողջությամբ, ապա կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընդունված որոշումն ստանալուց հետո Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հարկ վճարողի անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտերում, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում՝ նաև հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարվում է համապատասխան գրառում և քարտերի վարումը դադարեցվում է:

(14-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

15. Եթե հարուցված կատարողական վարույթների ընթացքում բռնագանձվում է անհուսալի համարվող հարկային պարտավորության մի մասը, ապա հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթն ավարտելու մասին ընդունված որոշման հիման վրա Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հարկ վճարողի անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտերում, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում՝ նաև հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարվում է պարտավորության չափի փոփոխություն:

(15-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

16. Եթե հարուցված կատարողական վարույթների ընթացքում գումար չի բռնագանձվում, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում, հինգ տարին լրանալուց հետո Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով՝ հարկ վճարողի անհուսալի համարվող չգանձված հարկային պարտավորությունները դադարում են, անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման քարտերի վարումը դադարեցվում է, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում՝ նշված պարտավորությունը հանվում է հարկ վճարողների անձնական հաշվի քարտերից և դրանց վարումը նույնպես դադարեցվում է:

(16-րդ կետը փոփ. 02.05.22 N 489-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 02.05.22 N 489-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի 

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ