Համարը 
ՀՕ-24-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.30/14(471)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.05.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

մայիսի 20-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների համար նախատեսված պետական տուրքը և լրացուցիչ ծառայությունների վճարները

 

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները և դրանց հետ կապված այլ գործառույթներն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների համար կարող են գանձվել վճարներ` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափով, որոնք ուղղվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. մայիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-24-Ն