ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
մայիսի 20-ին |
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» 2020 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-8-Ն օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 7. |
Հրապարակային ծանուցման վճարը |
1. Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար Արցախի Հանրապետության պետական բյուջե գանձվում է վճար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
2. Հրապարակող անձը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, պարտավոր է վճարել սույն օրենքով սահմանված վճարը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. մայիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն |
|