Համարը 
ՀՕ-33-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.30/14(471)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.05.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 3-4-րդ հոդվածները:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

մայիսի 20-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 9-րդ մասի «բ» կետից հանել «, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները և ծախսերը համարել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ և ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում և դրանց հաշվին:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ճանապարհային ոստիկանության նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. մայիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-33-Ն