ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» նոյեմբերի 2007թ. |
N 522 |
ք.Ստեփանակերտ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. նոյեմբերի «26»-ի
թիվ 522 որոշման |
ԿԱՐԳ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:
2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:
3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` առնվազն առավելագույն տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում:
4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,
2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին և`
1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն N 2 ձևի,
2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:
8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակը:
III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ
9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:
Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով:
10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ:
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտի մասին ընդունում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որոշումներից մեկը:
IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`
1) երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,
2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի ընդհանուր չափաքանակը սպառվել է:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
ՀԱՅՏ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
___________________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ
ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)
Սույնով խնդրում եմ տրամադրել 200 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված նյութերը ներմուծելու անհատական չափաքանակ`
ընդամենը` օզոնային շերտը քայքայող քիմիական նյութեր (մաքուր նյութի հաշվարկով).
|
NN ը/կ |
Օզոնային շերտը քայքայող նյութը |
Ներմուծման անհատական չափաքանակի` խնդրարկվող քանակությունը (կգ) |
|
անվանումը |
քիմիական բանաձևը |
միջազգային տեխնիկական անվանումը |
առևտրային անվանումը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
2) 1-ին կետում նշված քանակության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կներմուծվեն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված մաքուր նյութերը և օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդները`
ա. մաքուր տեսքով ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութեր.
|
NN ը/կ |
Օզոնային շերտը քայքայող նյութը |
Ներմուծման անհատական չափաքանակի` խնդրարկվող քանակությունը (կգ) |
Երկիրը, որտեղից արտահան- վելու է |
|
անվանումը |
քիմիական բանաձևը |
միջազգային տեխնիկական անվանումը |
առևտրային անվանումը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
բ. օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդներ.
|
NN ը/կ |
Խառնուրդի առևտրային անվանումը |
Խառնուրդում պարունակվող` օզոնային շերտը քայքայող յուրաքանչյուր նյութի |
Ներմուծվելիք խառնուրդի ընդհանուր քանակությունը (կգ) |
Օզոնային շերտը
քայքայող նյութի ներմուծման անհատական չափաքանակի` խնդրարկվող քանակությունը (կգ) |
Երկիրը, որտեղից արտա-հանվելու է |
|
միջազգային տեխնիկական անվանումը (և (կամ) քիմիական բանաձևը) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
_________________________
_________________________
(հայտատուի (իրավաբանական անձի
ղեկավարի) անունը, ազգանունը կամ
ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
|
ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության նշումների համար
Հայտն ընդունված է 200 թվականի - ին Կ.Տ | |
________________
ստորագրություն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ___
Տրված է_________________________________________________________________________
(ներմուծողի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ
ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)
այն մասին, որ նրա կողմից 200 թվականի հունվարի 1-ից մինչև 200 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող հետևյալ նյութերը` ստորև նշված քանակություններով.
|
NN ը/կ |
Օզոնային շերտը քայքայող նյութը |
Ներմուծման անհատական
չափաքանակը` մաքուր
նյութի հաշվարկով (կգ) |
|
անվանումը |
քիմիական բանաձևը |
միջազգային տեխնիկական անվանումը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
Օզոնային շերտը քայքայող նյութերի նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:
|
Լիազոր պետական մարմնի ղեկավար |
_________________ |
__________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Տրված է ____ _________ 200 թ.
Կ.Տ.