ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 26-ի «Որդեգրման կարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի N 60 և 2007 թվականի մայիսի 15-ի N 217 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման վերնագրում, բացառությամբ «2001 ԹՎԱԿԱՆԻ» բառերից առաջ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերի, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-7-րդ գլուխների վերնագրերում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի ու ձև N 8-ի վերնագրերում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերի համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 18-րդ կետի 5-րդ ենթակետում և N 2 հավելվածի 9-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան» բառերը փոխարինել «Ընտանեկան» բառով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-2-րդ, 4-րդ կետերում, 7-րդ կետում՝ բացառությամբ «2007 թվականի» բառերից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, 19-20-րդ, 34-35-րդ, 38-րդ, 41-44-րդ, 46-րդ, 48-րդ, 53-55-րդ, 57-58-րդ կետերում, 18-րդ կետի և 26-րդ կետի 4-րդ ենթակետերում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-9-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերի համապատասխան հոլովաձևերով.
4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 4-րդ կետում, ձև N 2-ում, ձև N 5-ում, ձև N 6-ում և ձև N 7-ում «աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով,
բ. 59-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը՝ «Արցախի Հանրապետության» բառերով,
գ. 23-րդ կետում «ոստիկանության» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության համակարգում գործող» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |