Համարը 
N 649-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.06.21/16(473)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՏԱՐԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2022թ.

N 649-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՊԱՏԱՐԱ ՀԱՄԱՅՆՔԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածը և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքում Պատարա ջրամբարի կառուցման համար հարակից հողամասից ավազակավի հումքի դուրս բերման նպատակով սույն որոշման հավելվածում նշված` Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ, համաձայն հավելվածի, հետևյալ հիմնավորումներով.

1) սույն որոշման 1-ին կետում նշված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքում Պատարա ջրամբարի կառուցման համար հարակից հողամասից ավազակավի հումքի դուրս բերման անհրաժեշտությունը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում լուծել ոչ միայն Ստեփանակերտ քաղաքի, այլև` Ասկերանի շրջանի մի շարք համայնքների ջրամատակարարման խնդիրը, ինչպես նաև ոռոգելի կդարձնի ավելի քան 2500 հա գյուղատնտեսական նշանակության հողեր.

2) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ ջրամբարի կառուցման համար անհրաժեշտ քանակի և որակի ավազակավի հումքն առկա է այդ հողատարածքներում, որոնք ընդգրկված են Պատարա ջրամբարի կառուցման նախագծում, որպես ավազակավի հանք.

3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):

2. Սահմանել, որ`

1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Արցախի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Արցախի Հանրապետության ջրային կոմիտեն.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքների համակարգող և պատասխանատու պետական լիազորված մարմինը Արցախի Հանրապետության ջրային կոմիտեն է:

3. Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին (օգտատերերին).

2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հունիսի 10-ի N 649-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հ/հ

Սեփականատիրոջ

(օգտատիրոջ)

անուն, ազգանունը

Հողատեսքը

Հողամասի

հասցեն

Գրանցված

իրավունքի

տեսակը

Մակերեսը

(հա)

Վկայականի

համարը

Ծածկագիրը

(նոր քարտեզ)

1.

Անահիտ Ռաֆիկի Հարությունյան

Վարելահող

Ասկերանի շրջան, Պատարա համայնք

Ընդհանուր բաժնային սեփականություն

0,99

2/5

N 17012020-02-0003

02-006-

0103-0005

Սամվել Ավագի Հարությունյան

1/5

Սիրանա Սամվելի Հարությունյան

1/5

Գարուն Սամվելի Հարությունյան

1/5

2.

Էռնեստ Բախշիի Սարգսյան

Վարելահող

Ասկերանի շրջան, Բադարա համայնք

Ընդհանուր համատեղ սեփականություն

1,19

031957

02001898-0120-0103

Արփիկ Վարդանի Սարգսյան

Լաուրա Վահանի Սարգսյան

Արփինե Սասունի Սարգսյան

Էռնեստ Սասունի Սարգսյան

Վահան Սասունի Սարգսյան

3.

Արամայիս Մահ-

մուդի Գրիգորյան

Վարելահող

Ասկերանի շրջան, Բադարա համայնք

Ընդհանուր համատեղ սեփականություն

0,4

031958

02001897-0090-0103

Նորա Իսրայելի Իսրայելյան

4.

Հրաչիկ Հրանտի Պետրոսյան

Վարելահող

Ասկերանի շրջան, Բադարա համայնք

Ընդհանուր համատեղ սեփականություն

0,3

031959

02001896-0120-0103

Ծովինար

Պարֆենտիի

Պետրոսյան

Նինա Սերգեյի Պետրոսյան

Քրիստինե Հրաչիկի Պետրոսյան

Սերգեյ Հրաչիկի Պետրոսյան

Կարեն Հրաչիկի Պետրոսյան

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ