ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 հունիսի 2022թ. |
N 687-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005
ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 104 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 823-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N 104 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 20-ի «Լիազոր պետական մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի N 904 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 823-Ն որոշումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |