ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 հունիսի 2022թ. |
N 685-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 399 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները և դրանց գործառույթները սահմանելու մասին» N 399 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ» բառերը փոխարինել «ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ԴՐԱ» բառերով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 239-րդ, 242-րդ հոդվածներին և Ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 22-րդ կետին համապատասխան, ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի բնագավառում պետական վերահսկողության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:».
4) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի գործառույթներն են՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 239-րդ և 242-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննումը և վարչական տույժերի նշանակումը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |