ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 հունիսի 2022թ. |
N 684-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021
ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 353-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Պետական լիազորված մարմին ճանաչելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի N 346, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի N 348 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու և Արցախի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 353-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում ««Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը» բառերը փոխարինել ««Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածը» բառերով, իսկ «, «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքի 5-րդ հոդվածը» բառերը հանել.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 2-րդ ենթակետում «ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում» բառերը փոխարինել «ընդերքի օգտագործման և պահպանության քաղաքականության մշակման և իրականացման բնագավառում» բառերով,
բ. 4-րդ ենթակետում «տրանսպորտային համակարգի բնագավառում» բառերը փոխարինել «տրանսպորտային համակարգի քաղաքականության մշակման և իրականացման բնագավառում» բառերով,
գ. 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |