Համարը 
N 683-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.06.21/16(473)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի
N 479-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2022թ.

N 683-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի

N 479-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 239-րդ, Ջրային օրենսգրքի 1-ին, 10-րդ, 12-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ջրային հարաբերությունների կարգավորման մարմիններ ճանաչել՝

1) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում՝ քաղաքականության մասով Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին, վերահսկողության մասով՝ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին.

2) Ջրային համակարգերի կառավարման բնագավառում՝ քաղաքականության մասով Արցախի Հանրապետության ջրային կոմիտեին, վերահսկողության մասով՝ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին։

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 18-ի «Ջրային հարաբերությունների կարգավորման բնագավառում կառավարման լիազոր մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 571 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 479-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ