Համարը 
N 682-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.06.21/16(473)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

 ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2022թ.

N 682-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 3-ի «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կանոնադրությունները հաստատելու մասին» N 644-Ն որոշումը:

2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 4-ի «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչությունը և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերանվանելու, կանոնադրությունները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 807-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 581-Ն որոշումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 9-ի «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանելու, կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 782-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 227-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ