ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 20 հունիսի 2022թ. |
N 698-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
26-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Արցախի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի N 384-Ա ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 959-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 340-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «օրենքի» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական տեսչությունների կառավարման կոմիտեն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |