ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի N 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «Պետական նպաստների համակարգման, հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 27-րդ և «Իրավական ակտերի մասին» օրենքի 73-րդ հոդվածները» բառերով.
2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «նպաստի տրամադրման» բառերը փոխարինել «միանվագ նպաստի նշանակման և վճարման» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «18 տարին լրանալու դեպքում, տրամադրվում է չափահասության» բառերը փոխարինել «կամ նրա ծնողին նշանակվում և վճարվում է չափահասության միանվագ» բառերով.
4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 5-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով, իսկ «տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը՝ «տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում)» բառերով.
5) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 13-րդ, 16-17-րդ, 22-23-րդ, 25-րդ, 29-30-րդ, 34-րդ կետերում, 26-րդ կետի 2-րդ ենթակետում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 6-7-րդ, 9-րդ, 11-րդ կետերում «բաժին» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանում» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
6) որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածների 11-րդ կետերում «բաժիններ» բառը և դրա համապատասխան հոլովաձևը փոխարինել «ստորաբաժանում» բառով և դրա համապատասխան հոլովաձևով.
7) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 4-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով, «տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը՝ «տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում)» բառերով, իսկ 10-րդ կետում «ֆինանսների» բառը՝ «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով.
8) որոշմամբ հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հուլիսի 4-ի N 761-Ն որոշման |
| |
«Հավելված N 3
Արցախի Հանրապետության
կառավարության 2019 թվականի
ապրիլի 17-ի N 273-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՉԱՓԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին չափահասության միանվագ նպաստի (այսուհետ՝ նպաստ) նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները։
2. Նպաստի իրավունք ունի.
1) 18 տարին լրացած այն անձը, ով ծնվել է 2019 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո և հանդիսացել է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան (այսուհետ՝ չափահաս անձ)՝ հետևյալ պայմանների բավարարման դեպքում.
ա. ծնվելու օրվա դրությամբ նրա ծնողները (կամ միակ ծնողը) հաշվառված են (է) եղել Արցախի Հանրապետությունում,
բ. 18 տարին լրանալու օրվա դրությամբ նա հաշվառված է եղել Արցախի Հանրապետությունում.
2) 2019 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված, սակայն մինչև 18 տարին լրանալը մահացած այն երեխայի ծնողներից մեկը (կամ միակ ծնողը) (այսուհետ՝ մահացած երեխայի ծնող), որը հանդիսացել է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան՝ հետևյալ պայմանների բավարարման դեպքում.
ա. մահանալու օրվա դրությամբ երեխան հաշվառված է եղել Արցախի Հանրապետությունում,
բ. երեխայի ծնվելու օրվա դրությամբ նրա ծնողները (կամ միակ ծնողը) հաշվառված են (է) եղել Արցախի Հանրապետությունում,
գ. երեխան մահացել է 2 ամիսը լրանալուց հետո։
3. Նպաստը նշանակվում և վճարվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) Ստեփանակերտի բաժնի (այսուհետ՝ Ստեփանակերտի բաժին) կողմից։
4. Նպաստ նշանակելու համար՝
1) չափահաս անձը գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) է ներկայացնում՝
ա. գրավոր դիմում,
բ. իր անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
գ. իր հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը կամ վավեր սոցիալական քարտն ու պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
դ. «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը,
ե. իր ծննդյան վկայականը և պատճենը.
2) մահացած երեխայի ծնողը տարածքային բաժին է ներկայացնում՝
ա. սույն կետի առաջին ենթակետի «ա»-«դ» պարբերություններում նշված փաստաթղթերը,
բ. երեխայի ծննդյան վկայականը և պատճենը,
գ. երեխայի մահվան վկայականը և պատճենը։
5. Նպաստը նշանակվում է, եթե.
1) չափահաս անձի կողմից սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվել նրա 18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում.
2) մահացած երեխայի ծնողի կողմից սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվել երեխայի մահվան օրվանից հետո՝ 3 տարվա ընթացքում։
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային ստորաբաժանման մասնագետը՝
1) գործակալության միջոցով ճշտում է չափահաս անձի կամ մահացած երեխայի` ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան հանդիսանալու փաստը և կազմում համապատասխան տեղեկանք.
2) գրավոր դիմումում լրացված տվյալները համեմատում է դիմողի անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների տվյալների հետ.
3) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ՝ առանց դրանց տեքստերը վնասելու պատճենների բոլոր էջերի վրա կատարում է «Համապատասխանում է բնօրինակին» գրառումը և ստորագրում.
4) չափահաս անձին կամ մահացած երեխայի ծնողին է վերադարձնում ներկայացված փաստաթղթերի (բացառությամբ՝ գրավոր դիմումի, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի և «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքի) բնօրինակները և տալիս ստորագրված ծանուցում՝ նշելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրը, ամիսը և տարին։
7. Տարածքային ստորաբաժանումը (բացառությամբ՝ Ստեփանակերտի բաժնի) սույն կարգի 4-րդ կետում նշված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերն ու սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքն ուղարկում է Ստեփանակերտի բաժին՝ կից գրության մեջ նշելով դրանք ներկայացվելու օրը, ամիսը և տարին։
8. Ստեփանակերտի բաժինը սույն կարգի 4-րդ կետում նշված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց (ընդունելուց) հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերություններով սահմանված պայմանները ճշտելու նպատակով գրավոր հարցում է կատարում Արցախի Հանրապետության ոստիկանությանը, որից պատասխան ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում։
9. Նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշումը ձևակերպվում է Ստեփանակերտի բաժնի պետի կարգադրությամբ։
10. Նպաստը վճարվում է Ստեփանակերտի բաժնի կողմից նպաստ նշանակելու մասին որոշման ընդունման ամսվանը հաջորդող ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում չափահաս անձի կամ մահացած երեխայի ծնողի անվամբ բացված հաշվին փոխանցելու միջոցով:
11. Նպաստը նշանակվում է հետևյալ չափերով.
1) ընտանիքի 3-րդ երեխայի դեպքում՝ 500 000 ՀՀ դրամ.
2) ընտանիքի 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 700 000 ՀՀ դրամ։
12. Չափահաս անձին նպաստ նշանակելը մերժվում է, եթե.
ա. ծնվելու օրվա դրությամբ նրա ծնողները (կամ միակ ծնողը) հաշվառված չեն (չի) եղել Արցախի Հանրապետությունում,
բ. 18 տարին լրանալու օրվա դրությամբ նա հաշվառված չի եղել Արցախի Հանրապետությունում.
գ. սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում տարածքային բաժին չեն ներկայացվել։
13. Մահացած երեխայի ծնողին նպաստ նշանակելը մերժվում է, եթե.
ա. մահանալու օրվա դրությամբ երեխան հաշվառված չի եղել Արցախի Հանրապետությունում,
բ. երեխայի ծնվելու օրվա դրությամբ նրա ծնողները (կամ միակ ծնողը) հաշվառված չեն (չի) եղել Արցախի Հանրապետությունում,
գ. սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բոլոր փաստաթղթերը սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում տարածքային բաժին չեն ներկայացվել։
14. Նպաստ նշանակելը մերժելու մասին Ստեփանակերտի բաժնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։
15. Նպաստ նշանակելը մերժելու դեպքում Ստեփանակերտի բաժինը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է չափահաս անձին կամ մահացած երեխայի ծնողին՝ նշելով մերժման պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը։»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հուլիսի 2022 թվական: