ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 30 հունիսի 2022թ. |
N 747-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգը և պայմանները սահմանելու և Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 199-Ն որոշմամբ սահմանված կարգի՝
1) 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած անձինք կամ ընտանիքները, ինչպես նաև» բառերը․
2) 7-րդ կետը, 13-րդ կետը և 15-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Ըստ անհրաժեշտության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած անձանց կամ ընտանիքների համար՝ Նախարարության նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետությունում հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ կնքվում են հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ մեկ անձի դիմաց (բացառությամբ մինչև մեկ տարեկան երեխաների) մեկ օրվա (ներառյալ գիշերակացը) համար սահմանելով մինչև 3 000 (երեք հազար) ՀՀ դրամ սակագին՝ առանց ԱԱՀ։»․
4) 11-րդ կետի «բացակայում են» բառերից հետո հանել «շահառուների կողմից» բառերը:
2․ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ մեկամսյա ժամկետում լուծել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 199-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած անձանց կամ ընտանիքների մասով կնքված անշարժ գույքի վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |