ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2022 թվականի
հունիսի 30-ին |
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետում «գումարների» բառից հետո լրացնել «, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած կորստի դիմաց տրամադրվող պետական աջակցության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Անկախ սույն հոդվածի դրույթներից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած կորստի դիմաց պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող հարկ վճարողների 2020 թվականին ունեցած վնասը ենթակա չէ փոխանցման վնասի ստացման տարվան հաջորդող տարիներ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. հուլիսի 7
Ստեփանակերտ
ՀՕ-49-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2022 թվական