Համարը 
ՀՕ-50-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդված 4-ը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

հունիսի 30-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «միջոցով վաճառք» բառերը փոխարինել «, դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են 3 տոկոս դրույքաչափով:».

2) 1.1-ին մասի՝

ա. առաջին նախադասությունից հանել «հարկվող օբյեկտի մասով» բառերը, իսկ «2021 թվականի հունվարի 1-ից մեկ տոկոսը կազմող գումարի չափով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ երկու տոկոսը կազմող գումարի չափով» բառերը փոխարինել «երկու տոկոսը կազմող գումարի չափով` խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մասով, մեկ տոկոսը կազմող գումարի չափով` դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մասով» բառերով,

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մեկ տոկոսից պակաս գումար, իսկ դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի երկու տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ առևտրի հարկի գումարը կազմի խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մեկ տոկոսը, իսկ դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի երկու տոկոսը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների և դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունների մասով առևտրի հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Սույն հոդվածի 21-ին և 22-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում դեղերի վաճառք իրականացնող առևտրի հարկ վճարողների վրա` գործունեության այդ մասով:»:

 

Հոդված 4.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

2. Դեղատների և դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հայտարարագիրը առաջին անգամ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-50-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2022 թվական: