Համարը 
ՀՕ-46-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

հունիսի 30-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-4 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային» բառերը փոխարինել «Ջրային» բառով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով» բառերը՝ «օրենքներով» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ՝ լիազորությունների ամբողջ ժամկետով, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 5 տարվա ընթացքում, նշանակվել հանձնաժողովի անդամ:».

2) 5-րդ մասի «գ» կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական» բառերը փոխարինել «Քրեական» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի տեղեկագրում» բառերը փոխարինել «նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 15-րդ մասի, 18-րդ և 19.1-ին հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 5. Օրենքի տեքստում, բացառությամբ 21-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-46-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2022 թվական: