Համարը 
ՀՕ-51-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն oրենքի գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

հունիսի 30-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) «իգ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իդ» կետ.

«իդ) սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված ցանկում ներառված գործունեության տեսակները:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «և «ժէ»» բառերը փոխարինել «, «ժէ» և «իդ»» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-ին հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը՝ յուրաքանչյուր կիսամյակի համար (եռամսյակային կտրվածքով)` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «վճարումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված գործունեության տեսակների,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակների համար հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 17.4

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԴ» ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 93.15. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված ցանկում ներառված գործունեություն (գործունեություններ) իրականացնողները:

 

Հոդված 93.16. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու համար հաստատագրված վճարի եռամսյակային չափը հաշվարկվում է ելակետային տվյալի 5 տոկոսի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 93.17. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակների համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում եռամսյակի ընթացքում սույն օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված ցանկում ներառված գործունեության յուրաքանչյուր տեսակից ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը):»:

 

Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողների, ինչպես նաև խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ կազմակերպողների համար» բառերը փոխարինել «ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի «գ.1», «ժէ» և «իդ» կետերով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողների համար» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:

 

Հոդված 8. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-51-Ն

 

 

Հավելված

««Հաստատագրված վճարների մասին»

օրենքում փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» օրենքի

 

 

«Հավելված

«Հաստատագրված վճարների մասին» օրենքի

 

Ց Ա Ն Կ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԴ» ԿԵՏՈՎ

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրություն

2. Ըստ նախնական պատվերների պատվիրատուի` նախանշված վայրում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն

3. Հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում

4. Հրաձգարանների գործունեություն

5. Ինտերնետ ակումբների գործունեություն

6. Զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեություն

7. Կինոֆիլմերի ցուցադրում

8. Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում*

9. Փաթեթավորման բնագավառում գործունեություն, բացառությամբ` շշալցման կամ տարալցման

10. Փաստաթղթերի լուսապատճենում և այլ տեսակի պատճենահանում

11. Լուսանկարչության բնագավառում գործունեություն

12. Գովազդային գործունեություն

13. Անշարժ գույքի գործակալություններ

14. Վարորդական դպրոցների գործունեություն

15. Համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային իրերի նորոգում, ծրագրային սպասարկում

16. Բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) սպասարկում

17. Կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

18. Կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ

19. Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում

20. Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրում

21. Արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում

22. Իրավաբանական գործունեություն

23. Հաշվապահական գործունեություն

24. Թարգմանչական ծառայություններ

25. Անվտանգության համակարգերի գործառման ապահովում:

 

* 8-րդ կետում չեն ներառվում առևտրի իրականացման վայրի կազմակերպման և հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրման գործունեությունները:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2022 թվական: