Համարը 
N 93-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
18.07.2022
Ստորագրող մարմինը 
Նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2022 թվականի հուլիսի 18-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 93-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2011 թվականի ապրիլի 4-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության, համամասնությունների մասին տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 3-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով,

2) հրամանի նախաբանից, հրամանի 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ ենթակետերից, հրամանով հաստատված NN 1, 13, 16-19 հավելվածների հայտարարությունների ձևերից և լրացման կարգերից, NN 3, 5, 7, 12 հավելվածների համապատասխանաբար տեղեկանքի ու հայտարարությունների լրացման կարգերից, NN 10, 14 և 15 հավելվածների հայտարարությունների ձևերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,

3) հրամանի 1-ին կետում՝

ա. «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով,

բ. 27-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28-րդ ենթակետ.

«28) «Հաստատագրված վճարների մասին» օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակների համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի մասին հայտարարությունների ձևերը և լրացման կարգերը՝ համաձայն N 28 հավելվածի:»,

4) հրամանով հաստատված NN 2, 3, 5 հավելվածների համապատասխանաբար հայտարարությունների ու տեղեկանքի ձևերի և լրացման կարգերի վերնագրերից հանել «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը,

5) հրամանով հաստատված N 2 հավելվածի հայտարարության լրացման կարգում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,

6) հրամանում լրացնել նոր N 28 հավելված՝ համաձայն հավելվածի:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ա. ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

              

2022 թվականի հուլիսի 18

ք. Ստեփանակերտ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2022 թվականի հուլիսի 18-ի N 93-Ն հրամանի

 

 

«Հավելված N 28

ԼՂՀ ԿԱ հարկային պետական

ծառայության պետի 2011թ. ապրիլի 4-ի

թիվ 3-Ն հրամանի

 

 

Ձև N 1

 

_________________ սպասարկող ստորաբաժանման

պետ՝ _________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԴ»

ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ

ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ

 

20____ թ. _________________ եռամսյակի

 

1. Հարկ վճարողի անվանումը __________________________________________________________

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

 

3. Գտնվելու (բնակության) վայրը ________________________________________________________

 

(հազար ՀՀ դրամ)

4. «Հաստատագրված վճարների մասին» օրենքի

7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված՝

5. Իրացման

շրջանառությունը

6.Դրույքաչափը

7. Հաստատագրված

վճարի գումարը

4.1. գործունեության տեսակը

4.2. իրականացման

վայրը (հասցեն)

Թարմ ալյուրե հրուշակեղենի

արտադրություն

   

5%

 

Ըստ նախնական պատվերների

պատվիրատուի՝ նախանշված

վայրում հանրային սննդի

ծառայությունների

մատուցման գործունեություն

     

Հանգստի կազմակերպման

գործունեություն ատրակցիոններով

այգիներում և զբոսայգիներում

     

Հրաձգարանների գործունեություն

     

Ինտերնետ ակումբների

գործունեություն

     

Զբոսաշրջային

գործակալությունների և

զբոսաշրջային օպերատորների

գործունեություն

     

Կինոֆիլմերի ցուցադրում

     

Վեհաժողովների, առևտրային

ցուցահանդեսների կազմակերպում

     

Փաթեթավորման բնագավառում

գործունեություն, բացառությամբ՝

շշալցման կամ տարալցման

     

Փաստաթղթերի լուսապատճենում

և այլ տեսակի պատճենահանում

     

Լուսանկարչության բնագավառում

գործունեություն

     

Գովազդային գործունեություն

     

Անշարժ գույքի

գործակալություններ

     

Վարորդական դպրոցների

գործունեություն

     

Համակարգչային տեխնիկայի,

հեռուստացույցների, լվացքի

մեքենաների, օդորակիչների և այլ

կենցաղային իրերի նորոգում,

ծրագրային սպասարկում

     

Բանկային ավտոմատների և

համանման համակարգչային

տերմինալների (տվյալների

ներանցման և արտածման սարք)

սպասարկում

     

Կոշիկի և կաշվե

արտադրատեսակների նորոգում

     

Կենցաղային արտադրատեսակների

և անձնական օգտագործման

պարագաների վարձույթ

     

Մանածագործական և մորթե

արտադրատեսակների լվացում,

մաքրում և չոր մաքրում

     

Թանկարժեք և ոչ թանկարժեք

մետաղներից արտադրատեսակների

փորագրում

     

Արտադպրոցական

դաստիարակություն մշակույթի

բնագավառում

     

Իրավաբանական գործունեություն

     

Հաշվապահական գործունեություն

     

Թարգմանչական ծառայություններ

     

Անվտանգության համակարգերի

գործառման ապահովում

     

 Ընդամենը

 

X

 

 

Վճարողի

գրանցված է ________________ սպասարկող

(պաշտոնատար անձի)

ստորաբաժանման կողմից

ստորագրությունը

 

թիվ ______ «___» ______________ 20  թ.

 

Կ.Տ.

Կ.Տ.

«____» ___________________20 թ.

 

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԴ»

ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

«Հաստատագրված վճարների մասին» օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակների համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի մասին հայտարարության ձևը (այսուհետ՝ հայտարարություն) լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից հայտարարությունը հաշվառվելուց (գրանցվելուց) և կնքվելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին: Հայտարարությունում արժեքային մեծությունները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ:

1-ին կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը:

4.2-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հաստատագրված վճար վճարողի կողմից գործունեության իրականացման վայրերը (հասցեները)՝ ըստ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակների: Միևնույն տեսակի գործունեությունը մեկից ավելի վայրերում իրականացվելու դեպքում լրացվում է մեկ տողում:

5-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվետու եռամսյակի իրացման շրջանառությունը՝ ըստ գործունեության տեսակների:

7-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հաստատագրված վճարի գումարը՝ որպես 5-րդ և 6-րդ կետերի արտադրյալ:

«Ընդամենը» տողում լրացվում է համապատասխանաբար 5-րդ և 7-րդ կետերում նշված թվերի հանրագումարը:

 

 

Ձև N 2

 

_________________ սպասարկող ստորաբաժանման

պետ՝ _________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԴ» ԿԵՏՈՎ

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ

ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ)

 

20____ թ. _________________ կիսամյակի

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  _________________________________________________

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

 

3. Բնակության վայրը _________________________________________________________________

 

(հազար ՀՀ դրամ)

4. «Հաստատագրված վճարների մասին» օրենքի

7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված՝

5. Իրացման

շրջանառությունը

(ըստ եռամսյակների)

6.Դրույքա-

չափը

 

7. Հաստատագրված

վճարի գումարը (ըստ

եռամսյակների)

4.1. գործունեության

տեսակը

 

4.2. իրակա-

նացման

վայրը (հասցեն)

5.1._____

եռամսյակ

5.2.______

եռամսյակ

7.1. _____

եռամսյակ

7.2.________

եռամսյակ

Թարմ ալյուրե հրուշակեղենի

արտադրություն

     

5%

   

Ըստ նախնական պատվերների

պատվիրատուի՝ նախանշված

վայրում հանրային սննդի

ծառայությունների մատուցման

գործունեություն

         

Հանգստի կազմակերպման

գործունեություն

ատրակցիոններով այգիներում և

զբոսայգիներում

         

Հրաձգարանների

գործունեություն

         

Ինտերնետ ակումբների

գործունեություն

         

Զբոսաշրջային

գործակալությունների և

զբոսաշրջային օպերատորների

գործունեություն

         

Կինոֆիլմերի ցուցադրում

         

Վեհաժողովների, առևտրային

ցուցահանդեսների

կազմակերպում

         

Փաթեթավորման բնագավառում

գործունեություն, բացառությամբ՝

շշալցման կամ տարալցման

         

Փաստաթղթերի լուսապատ-

ճենում և այլ տեսակի

պատճենահանում

         

Լուսանկարչության

բնագավառում գործունեություն

         

Գովազդային գործունեություն

         

Անշարժ գույքի

գործակալություններ

         

Վարորդական դպրոցների

գործունեություն

         

Համակարգչային տեխնիկայի,

հեռուստացույցների, լվացքի

մեքենաների, օդորակիչների և այլ

կենցաղային իրերի նորոգում,

ծրագրային սպասարկում

         

Բանկային ավտոմատների և

համանման համակարգչային

տերմինալների (տվյալների

ներանցման և արտածման

սարք) սպասարկում

         

Կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

         

Կենցաղային

արտադրատեսակների և

անձնական օգտագործման

պարագաների վարձույթ

         

Մանածագործական և

մորթե արտադրատեսակների

լվացում, մաքրում և չոր մաքրում

         

Թանկարժեք և ոչ

թանկարժեք մետաղներից

արտադրատեսակների

փորագրում

         

Արտադպրոցական

դաստիարակություն

մշակույթի բնագավառում

         

Իրավաբանական

գործունեություն

         

Հաշվապահական

գործունեություն

         

Թարգմանչական

ծառայություններ

         

Անվտանգության համակարգերի

գործառման ապահովում

           

Ընդամենը

   

x

   

 

Վճարողի

գրանցված է ________________ սպասարկող

(պաշտոնատար անձի)

ստորաբաժանման կողմից

ստորագրությունը

 

թիվ ______ «___» ______________ 20 թ.

 

Կ.Տ.

Կ.Տ.

«____» ___________________20 թ.

 

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԴ» ԿԵՏՈՎ

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ

ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ)

 

«Հաստատագրված վճարների մասին» օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակների համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի մասին (կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար) հայտարարության ձևը (այսուհետ՝ հայտարարություն) լրացվում է երկու օրինակից և ներկայացվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրի հարկային մարմին: Հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից հայտարարությունը հաշվառվելուց (գրանցվելուց) և կնքվելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է անհատ ձեռնարկատիրոջը: Հայտարարությունում արժեքային մեծությունները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ:

1-ին կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը:

4.2-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ եռամսյակների) անհատ ձեռնարկատիրոջ կողմից գործունեության իրականացման վայրերը (հասցեները)՝ ըստ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի 7-րդ հոդվածի «իդ» կետով սահմանված գործունեության տեսակների: Միևնույն տեսակի գործունեությունը մեկից ավելի վայրերում իրականացվելու դեպքում լրացվում է մեկ տողում:

5-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու կիսամյակում (ըստ եռամսյակների) իրացման շրջանառությունը՝ ըստ գործունեության տեսակների:

7-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ եռամսյակների) հաստատագրված վճարի գումարը՝ որպես 5-րդ և 6-րդ կետերի արտադրյալ:

«Ընդամենը» տողում լրացվում է համապատասխանաբար 5-րդ և 7-րդ կետերում նշված թվերի հանրագումարը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2022 թվական: