Համարը 
N 450/Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
27.07.2022
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 90-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 հուլիսի 2022թ.

N 450/Ն 

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 90-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 25-ի «Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 4-ի N 74-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 90-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետից հանել «(բացառությամբ սույն կարգի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված քննական առարկաներ)» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ա․ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2022 թվական: