ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«02» օգոստոսի 2022թ. |
N 103-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 66-Ն
ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 15-ի «Նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանելու մասին» N 66-Ն հրամանով սահմանված հավելվածի 3-րդ կետում «մեկ օրինակից» բառերից հետո լրացնել «կամ պատճենահանված տարբերակը, որի վրա կատարվում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2022 թվական: