Համարը 
N 811-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.08.01-2022.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 02.08.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.07.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 409-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2022թ.

N 811-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 4-Ի N 409-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի N 301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 409-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 59-րդ կետում «6,0-ից մինչև 7,25» բառերը փոխարինել «ցանկացած» բառով, իսկ 68-րդ և 70-րդ կետերում «6,0-ից մինչև 7,25 միավորներ» բառերը՝ «ցանկացած միավոր» բառերով.

2) 60-րդ կետում «և հավաքել են տվյալ բուհի համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75%-ը» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2022 թվական: