ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
12 սեպտեմբերի 2022թ. |
N 1027-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 80-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 44-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերացված ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 15-ի «Արցախի Հանրապետության զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց օգտագործված էլեկտրաէներգիայի և (կամ) բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 80-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 սեպտեմբերի 2022 թվական: