Համարը 
N 913-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.08.01-2022.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 16.08.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.08.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ», «դ» պարբերությունների, 6-րդ և 7-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2022թ.

N 913-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 14-ի ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի N 395 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում «ՕՐԵՆՔԻ» բառից առաջ հանել «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը.

2) որոշման նախաբանում՝ բացառությամբ «կառավարությունը» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, 1-ին կետում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին, 13-րդ, 26-րդ, 32-րդ կետերում, 46-րդ կետում՝ բացառությամբ «օրենքում» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, ձև-ի 10-րդ և 11-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 5-րդ կետում, որոշմամբ հաստատված NN 8 և 9 հավելվածների 1-ին կետերում հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

 3) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված NN 2, 3 և 9 հավելվածների 2-րդ կետերում, N 5 հավելվածի 3-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.

 4) որոշմամբ հաստատված NN 2 և 9 հավելվածների 2-րդ կետերում «սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն»» բառերով.

 5) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝

 ա. 5-րդ և 23-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով,

 բ. 6-րդ կետում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին»» բառերով,

 գ. 31-րդ կետում «69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է 69 620 ՀՀ դրամից» բառերը փոխարինել «նվազագույն ամսական աշխատավարձից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով» բառերով,

 դ. 42-րդ կետում «69 620 ՀՀ դրամից» բառերը փոխարինել «նվազագույն ամսական աշխատավարձի չափով» բառերով.

 6) որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 1.1-ին կետում «69 620 ՀՀ դրամից» բառերը փոխարինել «սույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետի երրորդ նախադասությամբ սահմանված կարգով».

 7) որոշմամբ հաստատված N 9 հավելվածի 1.1-ին կետում «69 620 ՀՀ դրամից» բառերը փոխարինել «սույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետով սահմանված կարգով»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ», «դ» պարբերությունների, 6-րդ և 7-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2022 թվական: