Համարը 
N 936-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.08.01-2022.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.08.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2022թ.

N 936-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման և որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրերից հանել «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը.

2) որոշման նախաբանում, 2-րդ կետի 1-ին ենթակետում, 2.1-ին կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում, 39-րդ կետի 1-ին ենթակետում, 51.5-րդ կետում, որոշմամբ հաստատված N 2, N 3, N 5, N 8 և N 9 հավելվածների 1-ին կետերում, որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 1-ին պարբերությունում, որոշմամբ հաստատված N 10 հավելվածի 1-ին և 16-րդ կետերում, 18.1-ին կետի 3-րդ ենթակետում «մասին» բառից հետո հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

3) որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետում, N 2 հավելվածի 15-րդ կետում, N 8 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում, N 9 հավելվածի 2-րդ կետում և N 10 հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.

4) որոշման 2.1-ին կետում «Արցախի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով.

5) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետում, N 2 հավելվածի 15-րդ կետում, N 8 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում, N 9 հավելվածի 2-րդ կետում և N 10 հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետում «սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն»» բառերով.

6) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում`

ա. 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով,

բ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-ին կետ.

«11.1. Եթե անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ուղարկվել է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը, ապա այդ անձին հաշմանդամության աշխատանքային կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքը հարցման միջոցով ստանում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից:»,

գ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14.1-ին, 14.2-րդ, 14.3-րդ և 14.4-րդ կետեր.

«14.1. Եթե անձն աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել համապատասխան մարմնի հետ և սույն կարգի 15-րդ կետում նշված գրանցամատյաններում և էլեկտրոնային տվյալների բազաներում բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա համապատասխան մարմնում աշխատելու (վարձու աշխատանք կատարելու) ժամանակահատվածում սոցիալական վճարներ կամ եկամտային հարկ վճարած լինելը կամ աշխատավարձ ստանալը ճշտվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

14.2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում մինչև 2014 թվականի հունվարի 1-ը սոցիալական վճարներ կատարած լինելը չի ճշտվում (սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում): Այս դեպքում օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

14.3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում 2014 թվականի հունվարի 1-ից հետո աշխատավարձ (եկամուտ) ստանալը կամ եկամտային հարկ վճարելը հաստատվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

14.4. Սույն կարգի 14.1-ին, 14.2-րդ և 14.3-րդ կետերում նշված տեղեկանքներում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ, անձնական հաշվառման գրքեր (քարտեր) և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), պաշտոնը (միայն սույն կարգի 14.1-ին կետում նշված դեպքում), վարձու աշխատանք կատարելու կամ ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), տեղեկանքը տվող համապատասխան մարմնի անվանումը և պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը: Տեղեկանքը կնքվում է համապատասխան մարմնի կնիքով:»,

դ. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15.1-ին կետ.

«15.1. Սույն կարգի 30-րդ կետում նշված՝ համաձայնագրի մասնակից պետությունում (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության) 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները հաշվառվում են անձի աշխատանքային ստաժում՝ Արցախի Հանրապետությունում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառելու համար սահմանված կարգով։»,

ե. 26-րդ և 27-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

զ. 40-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ ենթակետեր.

«6) եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը.

7) եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ (տեղեկատվություն), որի արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը:»,

է. 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 40.1-ին կետ.

«40.1. Սույն կարգի 40-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ այդ ենթակետերում նշված փաստաթղթերը հայտնաբերվել են զինծառայողի անձնական գործում:»,

ը. 41-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«41. Սույն կարգի 40-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակները վերահաշվարկվում են այդ հանգամանքներն առաջանալու ամսվա 1-ից, 6-րդ ենթակետում նշված դեպքում` կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) օրվանից, իսկ 4-րդ և 5‑րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն կարգի 40-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այն օրվանից, երբվանից պետք է հաշվարկվեր (վերահաշվարկվեր)` հաշվի առնելով կենսաթոշակի գործում հայտնաբերված փաստաթուղթը (տեղեկատվությունը), բայց ոչ շուտ, քան դիմումը (որի հետ ներկայացվել է այդ փաստաթուղթը) ներկայացնելու օրը: Եթե կենսաթոշակի գործում առկա չէ դիմում, որի հետ ներկայացվել է հայտնաբերված փաստաթուղթը (տեղեկատվությունը), ապա կենսաթոշակը վերահաշվարկվում է այն օրվանից, երբ հայտնաբերվել է այդ փաստաթուղթը (տեղեկատվությունը)։»,

թ. 42-րդ կետի 1-ին ենթակետում «ներկայացրել է այդ ժամանակահատվածում աշխատելու մասին փաստաթուղթ» բառերը փոխարինել «դիմել է այդ ընթացքում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու համար» բառերով, 3-րդ ենթակետում «ժամանակահատվածի` առնվազն 12 ամսվա զինվորական ծառայության ստաժ» բառերը փոխարինել «ժամանակահատվածում զինվորական ծառայության ստաժի մասին փաստաթուղթ» բառերով, իսկ 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ժ. 42.1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «` կենսաթոշակը վերահաշվարկող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա» բառերը,

ժա. 42.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժբ. 44-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշվառվելու» բառից հետո լրացնել «, կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու» բառերը,

ժգ. 45-րդ կետի 2-րդ ենթակետում «ձեռնարկատեր» բառից հետո լրացնել «, կամ կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր» բառերը, իսկ 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

ժդ. 54-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«54. Կենսաթոշակը վճարվում է օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 906-Ն որոշմամբ հաստատված կարգով:»,

ժե. 68-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 68.1-ին կետ.

«68.1. Թաղման նպաստի գումարը վճարվում է նաև այդ գումարն ստանալու իրավունք ունեցող (թաղման նպաստի համար դիմած) անձի տված և նոտարի վավերացրած` գումարն այլ անձի վճարելու մասին լիազորագրով:».

7) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝

ա. 5.1-ին կետում «եռակի չափով» բառերից հետո լրացնել «, իսկ 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերում նշված ժամանակահատվածները` մեկուկեսի չափով» բառերը,

բ. 11.1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով,

գ. 18-րդ կետի առաջին նախադասությունում «մեկ աշխատանքային տարի» բառերից հետո լրացնել «, իսկ մեկ մարդ-օրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր» բառերը,

դ. 19.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.2-րդ կետ.

«19.2. Անհատ ձեռնարկատիրոջն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 5.1-ին ենթակետերով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը նրա գործունեությունն անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած ժամանակահատվածում աշխատելու հիմքով չի դադարեցվում (անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք):»,

ե. 22.1-ին կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին ենթակետով.

«3.1) Թուրքմենական ԽՍՀ-ի և Թուրքմենստանի ուսումնական հաստատություններում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին (բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում` 6 տարին).»,

զ. 26-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«26. Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամ երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքի, իսկ հաշմանդամ երեխայի խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքի հիման վրա:»,

է. 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26.1-ին կետ.

«26.1. Առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում հաշվառվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքի և խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքի հիման վրա:»,

ը. 31-րդ կետում «վերահսկողությունից ժամանակավոր դուրս մնացած բնակավայրերում» բառերը փոխարինել «բռնազավթված տարածքներում» բառերով.

8) որոշմամբ հաստատված N 3 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «պետական ծառայության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերը,

բ. 4-րդ կետի 5-րդ ենթակետում «մասնակցելու» բառից հետո լրացնել «կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու,» բառերը,

գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին և 4.2-րդ կետեր.

 «4.1. պահեստազորի պատրաստության շրջանակներում սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպված վարժական (ուսումնական) հավաքների ժամանակ իրականացվող ծառայության ժամանակահատվածները հաստատվում են զինկոմիսարիատի տված տեղեկանքով:

4.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգերում ծառայությունը հաստատվում է զինվորական գրքույկով կամ այդ ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` այդ մարմինների տված տեղեկանքով:»,

դ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետ.

«8. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` զինվորական ծառայության ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա (180 օրվա) զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ծառայության ստաժ:».

9) որոշմամբ հաստատված N 9 հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «թիվ 1» բառերը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

10) որոշմամբ հաստատված N 10 հավելվածում`

ա. 27-րդ կետի 3-րդ ենթակետը «պատճենըե» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով» բառերով,

բ. 27-րդ կետի 3.1-ին ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2022 թվական: