ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ՆՀ-2754-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-2754-Ն հրամանագրում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետ.
«1.2. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 17-ի N 222-Ն որոշման 1-ին կետով հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում մինչև Արցախի Հանրապետության ստանձնած ծրագրի շահառուների վարկային պարտավորությունների լրիվ կամ մասնակի կատարումը՝ միանվագ կամ տարաժամկետ, և (կամ) Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամներ) կողմից պարտավորությունների ներումը՝ կասեցնել ծրագրի շահառուների Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների հետ կապված հարուցված կատարողական վարույթները՝ դադարեցնելով պարտապանի դրամական միջոցների, ինչպես նաև աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձումները:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. օգոստոսի 25
Ստեփանակերտ
ՆՀ-1331-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2022 թվական: