Համարը 
N 988-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.09.01-2022.09.30 Պաշտոնական հրապարակման օրը 06.09.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.08.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.09.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2022թ.

N 988-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 705-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ամբողջ տեքստից հանել «փաստացի» բառը.

2) 5-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածում, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս, Աղավնո և Ասկերանի շրջանի Փառուխ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ՝

ա. առնվազն վերջին երեք տարիներին մշտապես կամ առավելապես բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը,

բ. հաշվառված և առնվազն վերջին մեկ տարին մշտապես կամ առավելապես բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը,

գ. սեփականության իրավունքով (պետական ծրագրերով նաև անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված) իրեն կամ ազգակցական կապ ունեցող (մայր, հայր, պապ, տատ) անձին պատկանող բնակտարածքում առնվազն վերջին մեկ տարին մշտապես կամ առավելապես բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը.»,

բ. 4-րդ և 5-րդ ենթակետերի «առնվազն վերջին երեք ամիսներին» բառերը փոխարինել «առնվազն վերջին մեկ տարին մշտապես կամ առավելապես» բառերով.

3) 16-րդ կետում՝

ա. «1 տարի ժամկետով» բառերը փոխարինել «՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամկետով» բառերով,

բ. «Կարգի 4-րդ կետի» բառերը փոխարինել «Ծրագրի 5-րդ կետի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 սեպտեմբերի 2022 թվական: