Համարը 
N 135-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.09.01-2022.09.30 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.09.2022
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.09.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 98-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» սեպտեմբերի 2022թ.

N 135-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 98-Ն

ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթներով կիրառվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» թիվ 98-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի նախաբանը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հարկադիր կատարման մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 14-16.1-ին, 28-34-րդ, 36-րդ, 37-րդ, 40-44.1-ին, 46-48-րդ, 53.1-ին, 64- 65-րդ, 68-րդ, 69-րդ, 71-րդ, 72-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 29-33 հոդվածները, 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 35-րդ հոդվածի 1-3-րդ, 8-րդ, 10-րդ մասերը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.5-րդ հոդվածի պահանջները.».

2) հրամանով հաստատված հավելվածում՝

ա. 54-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության», իսկ 54-րդ ձևում «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել համապատասխանաբար «պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի» և «ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառերով.

բ. 55-րդ կետում և 50-րդ ձևում «էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության», իսկ 55-րդ ձևում «ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել համապատասխանաբար «կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի» և «ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերով.

գ. 56-րդ կետում «ճանապարհային ոստիկանության գրանցման քննական բաժին», իսկ 56-րդ ձևում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ» բառերը փոխարինել համապատասխանաբար «ներքին գործերի նախարարության համակարգում գործող ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժին» և «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ» բառերով.

դ. 59-րդ և 60-րդ կետերում «աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի «Սոցիալական ապահովության պետական գործակալություն»», իսկ 59-րդ և 60-րդ ձևերում «ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել համապատասխանաբար «սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին» և «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ» բառերով.

ե. «ԴԱՀԿԱ» հապավումը փոխարինել «ՀԿԱ» հապավումով.

զ. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի», ««Հրապարակային սակարկությունների մասին» ԼՂՀ օրենքի», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 53.1-ին հոդվածի 4-րդ մասի», «ԼՂՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի», ««Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքի» և ««Սնանկության մասին» ԼՂՀ օրենքի» բառերը համապատասխանաբար փոխարինել  ««Հարկադիր կատարման մասին» օրենքի», ««Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի», ««Հարկադիր կատարման մասին» օրենքի 53.1-ին հոդվածի 4-րդ մասի», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի», ««Գույքահարկի մասին» օրենքի» և ««Սնանկության մասին» օրենքի» բառերով.

է. հանել «դատական ակտերի» և «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: