ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» սեպտեմբերի 2022թ. |
N 143-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 100 ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 12-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 100 հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ», իսկ հրամանի 1-ին և 2-րդ կետերում «Հաստատել» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» և «Սահմանել» բառերով,
2) հրամանի նախաբանում, հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետում և թիվ 2 հավելվածի 2-րդ կետում ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»» բառերով.
3) հրամանի 3-րդ կետում, հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետի « ա)» և «գ)» ենթակետերում, 22-րդ, 23-րդ կետերում, հրամանով հաստատված թիվ 2 հավելվածի 1-ին, 4-րդ և 10-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.
4) հրամանով հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«9. Հանձնաժողովը մրցույթի թեստավորման փուլը սկսելուց ոչ շուտ, քան մեկ ժամ առաջ, հարցաշարից ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար թեստերի առաջադրանքներ, հետևյալ չափաբաժիններով`
ա) հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 25 հարց, որոնցից`
3-ը` Արցախի Հանրապետության Սահմանադրությունից,
10-ը` «Հարկադիր կատարման մասին» օրենքից,
5-ը` «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մաuին» oրենքից,
2-ը` Քաղաքացիական օրենսգրքից,
2-ը` Քաղաքացիական դատավարության օրենսգրքից,
1-ը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից,
1-ը` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքից,
1-ը` «Սնանկության մասին» օրենքից,
բ) տեսուչի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 20 հարց, որոնցից`
3-ը` Արցախի Հանրապետության Սահմանադրությունից,
8-ը` «Հարկադիր կատարման մասին» օրենքից,
7-ը` «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքից,
2-ը` Քաղաքացիական օրենսգրքից:».
5) հրամանով հաստատված թիվ 2 հավելվածի 1-ին կետից հանել «դատական ակտերի» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: