Համարը 
N 139-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.09.01-2022.09.30 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.09.2022
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.09.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» սեպտեմբերի 2022թ.

N 139-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 18-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 16 հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) հրամանի նախաբանում ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ» բառերը փոխարինել ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ» բառերով.

3) հրամանի 2-րդ կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.

4) հրամանով հաստատված հավելված 2-ում՝

ա. «հարկադիր կատարողի ատեստավորման անցկացման» բառերը փոխարինել «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ» բառերով,

բ. 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 6-րդ կետի «գ/» ենթակետի «հղի» բառը փոխարինել «հղիության և ծննդաբերության» բառերով, իսկ «դ ենթակետի ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» բառերով,

դ. 7-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«7. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, բացառությամբ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողների:»,

ե. 8-րդ կետի «երեխայի» բառից առաջ լրացնել «ծննդաբերության կամ» բառերը,

զ. 9-րդ կետի «ԴԱՀԿ» հապավումը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող» բառերով, «տեղակալը» բառից հետո լրացնել «ատեստավորման» բառը, «հանձնաժողովին» բառից հետո լրացնել «(այսուհետ նաև՝ հանձնաժողով)», իսկ «հերթական» բառը փոխարինել «պարտադիր» բառով,

է. 11-րդ կետում «երկու» բառից առաջ լրացնել «առնվազն» բառը,

ը. 15-րդ կետում «հանձնվում է» բառերը փոխարինել «հանձնվում են» բառերով,

թ. 16-րդ կետի «ա/» ենթակետից հանել «դատական ակտերի» բառերը,

ժ. 23-րդ, 35-րդ և 37-րդ կետերի «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,

ժա. 30-րդ կետի «չպարունակող քվեատուփը» բառերը փոխարինել «չպարունակող քվեաթերթիկը» բառերով,

ժբ․ ձևում «200__թ.» բառերը փոխարինել «20__թ.» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: