ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ N 2-Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 38-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը`
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
2) 4-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «19» թիվը փոխարինել «18» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի նոյեմբերի 01-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
| |
|
|
03 հոկտեմբերի 2022թ.
ք.Ստեփանակերտ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2022 թվական: