Համարը 
N 708
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.02.2009

Ծանուցում
Ինկորպորացիա չի կատարվել` մայր փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ, ԼՂՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ (ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 708

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը և դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր մարմինների և վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության մարմինների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը և դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարները` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

2. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր մարմինների և վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 3 հավելվածի:

3. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 4 հավելվածի:

4. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 5 հավելվածի:

5. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը և դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական իշխանության մարմինների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 661 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 708 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը

 

/դրամ/

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը

1

2

Գլխավոր քարտուղար

189000

Վարչության պետ

168000

Բաժնի պետ

154000

Նախարարի խորհրդական

154000

Առաջին քարտուղար

126000

Երկրորդ քարտուղար

98000

Երրորդ քարտուղար

84000

Կցորդ

70000

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 708 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարների չափերը 

 

/դրամ/

Դիվանագիտական աստիճանը

Հավելավճարի չափը

1

2

ԼՂՀ արտակարգ և լիազոր դեսպան

28000

ԼՂՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

15000

Առաջին դասի խորհրդական

10000

Երկրորդ դասի խորհրդական

8000

Առաջին դասի առաջին քարտուղար

7500

Երկրորդ դասի առաջին քարտուղար

6500

Երկրորդ քարտուղար

5500

Երրորդ քարտուղար

4500

Կցորդ

3500

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 708 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը

 

/դրամ/

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային դրույքաչափերը

1

2

Ղեկավարի խորհրդական

90800

Ղեկավարի օգնական, ռեֆերենտ

68200

Գրասենյակի վարիչ, արխիվի վարիչ, ղեկավարի քարտուղար

48700

Պարետ, ավագ` տեսուչ, արխիվապահ (արխիվագետ),

վիճակագիր, հաշվետար, բուժքույր, գործավար; համակարգչի,

հաշվիչ, բազմացնող և պատճենահանող մեքենաների ավագ

օպերատոր, 1-ին կարգի մեքենագրուհի

42200

Տնտեսության, առաքման և պահեստի վարիչներ, տեսուչ,

վիճակագիր, բուժքույր, գործավար, լաբորանտ, գանձապահ,

հաշվետար, 2-րդ կարգի մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի,

արխիվապահ (արխիվագետ), համակարգչի, հաշվիչ,

բազմացնող և պատճենահանող մեքենաների օպերատոր

38900

Էլեկտրիկ, հյուսն, տեխնիկ, փականագործ, ավտոփականագործ,

շարժիչագործ, ծառայողական ավտոմեքենայի վարորդ, շենքերի,

կառույցների ու սարքավորումների սպասարկման և ընթացիկ

նորոգման բանվոր, 1-ին դասի պահակ, մեքենագործ

37300

Ծառայողական շենքի հավաքարար, 2-րդ դասի պահակ, դռնապահ

29200

Բակի (տարագործ) բանվոր, ցրիչ, այլ տեխնիկական սպասարկողներ

25900

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 708 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը

 

/դրամ/

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային դրույքաչափերը

1

2

Աշխատակազմի ղեկավար

152100

Գլխավոր հաշվապահ, բաժնի պետ

101400

Գրասենյակի պետ, արխիվի վարիչ, ավագ խորհրդական

90160

Օգնական

73250

Խորհրդական

67600

Առաջին կարգի մասնագետ` շինարար-ճարտարագետ,

հաշվապահ, տնտեսագետ, տեսուչ

62000

Արխիվապահ, արձանագրող

45000

Երկրորդ կարգի մասնագետ` հաշվապահ, տնտեսագետ, տեսուչ;

համակարգչի ավագ օպերատոր

40500

Գրասենյակի քարտուղար, ղեկավարի քարտուղար, դատական

նիստերի քարտուղար, դատական նիստերի կարգադրիչ, գործավար,

վիճակագիր, տնտեսվար, պահեստապետ, ավագ առաքիչ, գանձապահ,

պարետ, համակարգչի օպերատոր, 1-ին կարգի մեքենագրուհի

45000

Տեխնիկ, էլեկտրիկ, հյուսն, փականագործ, մեքենագործ, ծառայողական ավտոմեքենայի վարորդ, շենքերի և սարքավորումների սպասարկման և

ընթացիկ նորոգման բանվոր, 1-ին դասի պահակ, 2-րդ կարգի մեքենագրուհի

37300

Ծառայողական շենքի հավաքարար, 2-րդ դասի պահակ,

առաքիչ, հանդերձապահ

29200

Ցրիչ, տարագործ բանվոր, այլ տեխնիկական սպասարկողներ

25900

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 5

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 708 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը

 

/դրամ/

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային դրույքաչափերը

1

2

Աշխատակազմի ղեկավար

64900

Գլխավոր հաշվապահ, գրասենյակի պետ, օգնական

56800

Գրասենյակի քարտուղար, դատական նիստերի քարտուղար,

տնտեսության վարիչ, գանձապահ, համակարգչի ավագ օպերատոր,

1-ին կարգի մեքենագրուհի

37300

Պարետ, ծառայողական ավտոմեքենայի վարորդ

35700

Արխիվապահ, գործավար, վիճակագիր, համակարգչի օպերատոր,

2-րդ կարգի մեքենագրուհի

32460

Ծառայողական շենքի հավաքարար, 2-րդ դասի պահակ

29200

Ցրիչ, տարագործ բանվոր,այլ տեխնիկական սպասարկողներ

25900

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան